Մադրիդի «Ռեալի» 21-ամյա կիսապաշտպան Իսկոն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Fichajes-ը:

Մանուել Պելեգրինին ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերումը համարում է ակումբի' ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակը:

Անգլիական ակումբը դեռևս պաշտոնական առաջարկ չի արել:

Իսկոն Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում հեղինակել է 6 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: