Ընդհանուր առմամբ 2013 թվականին երրորդ երկրների ավելի քան 450 հազար քաղաքացիներ են ապաստան են խնդրել Եվրամիության պետություններում, ինչպես նաեւ Նորվեգիայում, Շվեյցարիայում, Լիխտեյնշտեյնում եւ Իսլանդիայում, որոնք մտնում են Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի (ԱԱԵԱ) մեջ: Այդ մասին տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

2013 թվականի դեկտեմբերին ԵՄ-ի պետություններում եւ ԱԱԵԱ-ի մասնակից չորս երկրներում ապաստան տրամադրելու վերաբերյալ ներկայացված խնդրագրերի թվաքանակը 2012 թվականի նույն ամսվա համեմատությամբ ավելացել Է 24 տոկոսով:

 

ԱԱԵԳ-ի ներկայացուցիչը նշել Է, որ անցյալ տարի ԵՄ-ում եւ ԱԱԵԱ-ի երկրներում փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին առավել մեծ թվով դիմումներ են տրվել Արեւմտյան Բալկանների պետությունների (ընդհանուր թվի 15 տոկոսը), Սիրիայի ու Ռուսաստանի (10-ական տոկոս), Աֆղանստանի (6 տոկոս), ինչպես նաեւ Պակիստանի (5 տոկոս) քաղաքացիների կողմից: