Իրանի նախագահ Հասան Ռոուհանին 170 հազար դոլար է նվիրաբերել երկրի միակ հրեական հիվանդանոցին: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությանը:
Ռոուհանիի' արդեն երկրորդ բարեգործական նվիրատվությունն է դոկտոր Շապիրի հիվանդանոցին, որն ավելի քան 70 տարի առաջ հիմնադրվել է Թեհրանում: 2013 թվականին նախագահը նույնքան գումար էր հատկացրել բուժհիմնարկին:
Ռոուհանին ինքը 2013 թվականի սեպտեմբերի վերջին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդունել է Հոլոքոսթի փաստը և այն որակել որպես նացիստների հանցագործություն հրեա ժողովրդի դեմ: