Աֆղանստանում ընթացող ռազմական գործողությունների հետեւանքով նախորդ տարի զոհվել է 3 հազար, վիրավորվել' 5.5 հազար բնակիչ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, տուժածների թիվը 2012-ի համեմատ ա-ել է 14 տոկոսով:
Միացյալ ազգերի կազմակերպությունն այս առնչությամբ մտահոգություն է հայտնել' հավելելով, որ ցուցանիշը ռեկորդային է, եւ պետք է անհապաղ միջոցառումներ ձեռնարկվեն շարունակվող բռնությունները կանխելու համար:
ՄԱԿ-ի զեկույցի հեղինակները զոհերի թվի աճը պայմանավորում են Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմամբ, ինչի հետեւանքով տեղական ուժերն են պարտավորվել ապահովել բնակչության անվտանգությունը: Միաժամանակ, զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնել, որ տեղական ուժային կառույցները չարաշահում են իրենց օրավասությունները:
Ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ ՆԱՏՕ-ի զորքերը դուրս կգան Աֆղանստանից եւ այդ երկրում կմա ընդամենը 1000 հոգուց բաղկացած ամերիկյան զորքը, որը պետք է ուսումնական վարժանքներ անցկացնի ոստիկանության եւ զինված ուժերի ծառայողների հետ: Որոշ փորձագետներ եւ քաղաքական գործիչներ չեն բացառում, որ օտարերկյա ուժերի դուրս բերումից հետո Աֆղանստանում բռնության նոր ալիք կսկսի: