Ուկրաինայի Գրեբենկա քաղաքում գիշերն անհանգիստ է եղել: Անհայտ անձինք գլխատել են քաղաքային այգու կենտրոնում տեղադրված Լենինի արձանը: Ինչպես տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները, իրավապահ մարմինները վստահ են, որ սա Ուկրաինայում տիրող հակառուսական տրամադրությունների ապացույցն է:
Վերջին 3 ամիսներին սա 7-րդ դեպքն է, երբ Ուկրաինայում Լենինի արձանը ենթարկվում է վանդալիզմի: Փետրվարի 7-ին Օդեսա քաղաքի կենտրոնական այգում տեղի բնակիչները ներկել էին Լենինի արձանն ու ազգայնական գրառումներ թողել: Հունվարի 30-ին Ֆաստով քաղաքում ջարդել, իսկ Մաշեվկա գյուղում գլխատել էին Լենինի արձանը:
Դեկտեմբերի 8-ին Կիեւի կենտրոնական Կրեշչատիկ փողոցում ցուցարարները, ջարդելով Լենինի արձանը, հավաստիացրել էին, որ Ուկրաինան այլեւս երբեք չի ենթարկվի Ռուսաստանի ճնշումներին: Լենինի արձանը նույն ճակատագրին է աժանացել նաեւ Խմելյով գյուղում եւ Կոտովսկ քաղաքում: