Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 10-ին' ժամը 18.16-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճաապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգությունը:

 

Դեպքի վայր է մեկնել «Զիլ-130» (Կունգ) մակնիշի ավտոմեքենան: Ջրասուզակ-փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 10ՏՕ169 պ/հ (վարորդ Մ.Բ.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: