Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ժնևում սիրիական կողմերի բանակցությունների ընթացքում ոչ մի առաջընթաց ձեռք չի բերվել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին:
«Ոչ մի առաջընթաց չկա, - ասել է նա: - Մեր համոզմամբ' կառավարության պատվիրակությունը քաղաքական լուծում չի ցանկանում»,- ասել է նա:
Ընդդիմադիրը նշել է, որ իր պատվիրակությունն առաջարկել է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Բրահիմիին օրական անցկացնել բանակցային երկու նստաշրջան: «Կառավարության պատվիրակությունը հրաժարվել է նման գրաֆիկից», - ասել է Սաֆին:
Այդուհանդերձ, Սաֆիի խոսքով, նրա պատվիրակությունը մտադիր չէ լքել Ժնևը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի իշխանությունների պատվիրակության ներկայացուցիչները հաստատել են, որ Դամասկոսը մերժել է երկրում անցումային կառավարող մարմնի վերաբերյալ ընդդիմության կողմից ներկայացված փաստաթուղթը: