Ընդամենը վերջերս ԵԿՄ անդամ Վլադիկ Աբրահամյանը Հանրապետության նախագահի հրամանագրով Ազգային բանակի կազմավորման 22-րդ ամյակի առթիվ պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Վլադիկ Աբրահամյանը մասնակցել է ԵԿՄ 8 համագումարների, 2 համագումարներում ելույթ է ունեցել:


- Պարոն Աբրահամյան, Դուք մասնակցելո՞ւ եք ԵԿՄ 10-րդ համագումարին:

 

- Այո, ես պատվիրակ եմ ընտրված Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժանմունքից:


- Ինչպե՞ս եք նախապատրաստվում համագումարին:

 

- Բարձր պատասխանատվությամբ, հատկապես որ սա 10-րդ հոբելյանական համագումարն է: Ինձ ոգևորում է նաև, որ համագումարի դահլիճում տեսնելու եմ մարդկանց, հանրապետության տարբեր շրջաններից, ովքեր իմ մարտական ընկերներն են եղել, և վաղուց չեմ տեսել: Հին և մարտական ընկերներին հանդիպելը միշտ էլ տոն է ցանկացած երկրապահի համար:


- Պարոն Աբրահամյան, եթե Ձեզ առիթ լինի ելույթ ունենալ համագումարում, հատկապես ի՞նչ կասեիք:

 

- Նախ կասեի, որ մեր պետությունն ու կառավարությունը առաջին հերթին սատար կանգնեն զինվորին, ապա նոր ժողովրդին, որպեսզի մեր սահմանները անառիկ լինեն:

 

Երկրորդը' կոչ կանեի մեր կառավարությանը, լավ նայեն մեր ազատամարտիկներին, զոհվածների և հաշմադամների ընտանիքներին:

 

Եվ երրորդը' ես այս միտքը բարձրաձայն ասել եմ նաև ԵԿՄ 8-րդ համագումարում: Մենք հաղթել ենք պատերազմում, բայց մարտական հաղթած, ապրող Երևանի փողոցներում քայլող Ազգային հերոս չունենք, որ ես թոռնիկներիս, մեր երիտասարդությանը ցույց տանք , որ սա մեր հերոսն է, ճանաչեք և ընդօրինակեք նրան: