Սիրիական ընդդիմությունը Ժնեւում 22 կետից բաղկացած փաստաթուղթ Է ներկայացրել հակամարտության կարգավորման վերաբերյալ, կառավարությունից առայժմ պատասխան չկա: Այդ մասին փետրվարի 12-ին լրագրողներին հայտնել Է Սիրիայի Ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին:
«Մենք փաստաթուղթ ենք ներկայացրել ճգնաժամի քաղաքական լուծման հասնելու համար,-ասել Է նա:-Բայց դրա համար հարկավոր Է ստեղծել անցումային կառավարող մարմին»: «Փաստաթուղթը դրույթներ Է բովանդակում, մասնավորապես, հրադադարի, գերիների փոխանակման եւ այլ միջոցառումների մասին»,-հավելել Է ընդդիմադիրը: Նա նշել Է, որ կառավարության պատվիրակությունն առայժմ պատասխան չի տվել այդ նախաձեռնությանը», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: