Չինաստանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատել «երկու երկրների միջեւ նոր տիպի հարաբերությունների սկզբունքների իրականացման համար»: ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ փետրվարի 14-ին Պեկինում կայացած հանդիպմանը:
ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ նման հարաբերությունները բացառում են «հակամարտությունների եւ առճակատումների» գոյությունը եւ ենթադրում են կողմերի շահերի «փոխադարձ հարգում ու նրանց փոխշահավետ համագործակցությոն»: Վան Ին հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը «լավ մեկնարկ կլինի» այս տարի Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների զարգացման համար:
Ինչպես հաղորդում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այսօր ավելի վաղ Քերին հանդիպում Է ունեցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ: Երկկողմ բանակցությունների ընթացքում չինական պետության ղեկավարը հայտարարել Է, որ Պեկինը ջանքեր կգործադրի ԱՄՆ-ի հետ երկխոսությունն ընդլայնելու, «փոխադարձ վստահությունն ամրապնդելու եւ տարբեր հարցերի շուրջ երկրների միջեւ առկա տարաձայնությունները պատշաճ կերպով կարգավորելու համար»: Բացի այդ, ՉԺՀ-ն այն հաստատ համոզումն ունի, որ կողմերին անհրաժեշտ Է ձգտել «չին-ամերիկյան հարաբերությունների նոր մոդելի» ստեղծման»,-հավելել է Սի Ցզինպինը: