Պեկինում «ԼԳԲՏ» շարժման չին ակտիվիստները Վալենտինի օրը բողոքի ակցիա են անցկացրել Ռուսաստանում ընդունված՝ համասեռամոլության քարոզչությունն արգելող օրենքի դեմ: Այս մասին հայտնում է AFP-ն:
Նույնասեռականները միասին հավաքվել են չինական հրապարակներից մեկում' բարձրացրելով հոմոսեքսուալների պաշտպանության խորհրդանիշ գույնզգույն դրոշը և օլիմպիական խորհրդանիշներն ունեցող պաստառներ, գոչել են «Սիրով' Ռուսաստանին» և սկսել են համբուրել:
Բողոքի ակցիան ստացել է «Սիրով' Ռուսաստանին» անվանումը:
«Մենք այսօր մեզ հիասքանչ ենք զգում, քանի որ այսօր Վալենտինի օրն է և մենք ունենք հնարավորություն ցույց տալու, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի սիրելու և ցույցերի միջոցով հայտնելու իր բողոքը»,-ասել է մասնակիցներից մեկը:
Չինաստանում նույնասեռությունը' որպես քրեորեն պատժվող երևույթ դիտվելուց դադարել է 1997 թվականից սկսած. դեռ չորս տարի առաջ այս հարաբերությունները Չինաստանում դասվում էին «հոգեկան հիվանդությունների» շարքում: