Սինայի թերակղզում ահաբեկչություն իրականացրած «Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորման անդամները կոչ են արել Եգիպտոսում գտնվող արտասահմանցի զբոսաշրջիկներին մինչև փետրվարի 20-ը հեռանալ երկրից: Նրանք խոստացել են նոր ահաբեկչություններ կազմակերպել երկրում: Ապ ստամբները նաև սպառնացել են հարձակումներ գործել երկրի ղեկավարության դեմ:

 

Փետրվարի 16-ին Եգիպտոսի Տաբա քաղաքում մահապարտ-ահաբեկիչը պայթյուն էր իրականացրել քրիստոնյա զբոսաշրջիկների ավտոբուսում: Զբոսաշրջիկները Հարավային Կորեայից էին: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 3 կորեացի, ինչպես նաև ավտոբուսի վարորդը:

 

Եգիպտոսում վերջին շրջանում հաճախակի են դարձել ահաբեկչությունները, դրանից ամենամեծը ալ Մանսուրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունն էր, որի հետևանքով շուրջ 2 տասնյակ մարդ էր զոհվել: