Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման համար իշխանությունների ու ընդդիմության միջև միջնորդի դերում կարող է հանդես գալ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Այս առաջարկությունը Բունդեսթագում արել է Ձախ կուսակցության խմբակցության նախագահ Գրեգոր Գիզին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է, որ միջնորդական գործառույթներ իրականացնելու համար հարկավոր է մի մարդ, որը լավ կապեր ունի Ռուսաստանի հետ: «Ինչո՞ւ չառաջադրել Գերհարդ Շրյոդերին»,-ասել է Գրեգոր Գիզին:
Նրա խոսքով՝ «առանց Մոսկվայի մասնակցության, Ուկրաինայում չի հաջողվի լուծում գտնել»: