Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին տեղափոխել են Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Ինչպես Mediamall.am տեղեկացավ հիվանդանոցից' դերասանը գտնվում է հիվանդանոցում փետրվարի 17-ից:

 

Նրա կյանքին այժմ որևէ վտանգ չի սպառնում, սակայն նա հոդացավերի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, և բժիշկները նրան նախապատրաստում են վիրահատության:

 

Մանուկյանը գտնվում է հիվանդասենյակում:

 

Mediamall.am-ն առողջություն է մաղթում ժողովրդական արտիստին:

 

Գուժ Մանուկյան, հիվանդանոց, «Իզմիրյան» բժշկական կենտրոն