Ճապոնիան աշխարհի առաջատարն Է դարձել տարեց մարդկանց զբաղվածության ցուցանիշով, երկրում աշխատող մարդկանց 10 տոկոսից ավելին 65-ից բաձր տարիքի են: Այդ մասին վկայում Է աշխատանքի եւ բարեկեցության նախարարության պաշտոնական վիճակագրությունը: Համեմատության համար նշենք, որ արեւմտյան երկրների մեծ մասում նրանց բաժինը կազմում Է 1-ից մինչեւ 5 տոկոսը:
Ճապոնիայի տարեց աշխատողների զգալի մասը մասնակցում Է երկրի՝ 2011 թվականի ավերիչ երկրաշարժից ու ցունամիից տուժած հյուսիսարեւելյան շրջանների վերականգնման աշխատանքներին: Բացի այդ, բնակչության այս խումբն ակտիվորեն դիմումներ Է ներկայացնում այն աշխատատեղերի համար, որոնք Ճապոնիայում սկսել են հայտնվել 2020 թվականի ամառային Օլիմպիադայի անցկացման իրավունքի համար պայքարում Տոկիոյի հաղթելուց հետո: Ավելի ու ավելի շատ գործատուներ են հրաժարվում նախկին պրակտիկայից, երբ 65-ը լրացած իրենց աշխատողներին ստիպում Էին թոշակի անցնել, եւ նրանց թույլ են տալիս շարունակել աշխատանքը:
Ազգի ծերացումը Ճապոնիայի գլխավոր ժողովրդագրական խնդիրն Է եւ առաջիկա տարիներին կարող Է հանգեցնել երկրի բնակչության նկատելի կրճատման: Անցած տարվա ընթացքում այն նվազել Է 244 հազար մարդով. դա ամենաբարձր տարեկան ցուցանիշն Է հետպատերազմյան ողջ ժամանակաշրջանում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: