Ռուսաստանի Կալինինգրադի մարզում կասեցվել է անչափահասների նկատմամբ կատարված սեռական բռնություն իրականացվող գործողություններն ու սեռական ոտնձգությունները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ն:
2013 թվականին Կալինինգրադի մարզի քննչական բաժանմունքն ստացավ լուսանկարներ, որտեղ պատկերված են անչափահաս տղաների նկատմամբ սեռական բռնություն իրականացվող տեսարաններ: Լուսանկարների ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ նկարներում հայտնված տղամարդը հանդիսանում է Կալինինգրադի մարզում կարատեի դպրոցներից մեկի մարզիչը, իսկ լուսանկարներն արվել էին մարզի արևելյան մարտարվեստի ակումբներից մեկում:
Հատուկ որոնողական աշխատանքների արդյունքում բերման ենթարկվեցին Կալինինգրադի մարզի հանցավոր խմբի ղեկավար 37-ամյա բնակիչն ու նրա 49-ամյա հանցակիցը (անունները չեն նշվում հատուկ նկատառումներից ելնելով), ովքեր զբաղվում էին պոռնոգրաֆիկ նյութերի արտադրությամբ և այս գործընթացին էին ներգրավում անչափահասներին՝ տարածելով տեսանյութերը համացանցում:
Իրականացված հատուկ գործողությունների արդյունքում բերման ենթարկած կասկածյալների բնակարարներից առգրավվեց բջջային հեռախոսները, ինչպես նաև տարբեր թվային տեխնիկաներ, որոնք պարունակում են անչափահաս տղաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ լուսանկարներ և տեսանյութեր: Ստացված տեղեկություններից պարզ դարձավ, որ հանցավոր խումբն իր գործունեությունն սկսել է 2001 թվականից, ինչի արդյունքում տուժել է առնվազն տասն անչափահաս: