Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների ներկայացուցիչ Յենս Վոլկեն հայտարարել է, որ Սանկտ-Պետերբուրգում ակումբի երկրպագուների վրա հարձակվել են:
Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, Սանկտ-Պետերբուրգում զբոսնող դորտմունդցիների երկրպագուների վրա հարձակվել են «Զենիթի» երկրպագուները: Լուրջ վնասվածքներ չեն եղել, ոմանց մոտ եղել է քթի կոտրվածք:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում դորտմունդցիները 4:2 հաշվով հաղթեցին դաշտի տերերին: