Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները վաղուց վերածվել են միայն իշխանության և ընդդիմության միջև հակամարտություն լինելուց: Փետրվարի 26-ին հրավիրված ասուլիսում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա գնահատմամբ, ուկրաինական ընդդմիության, ցուցարարների հաղթանակը կարող է փրկել Վիլնյուսյան գագաթնաժողովը:
«Կարող է փրկվել Ասոցացման համաձայնագրրի ստորագրումը, և այսպես Վրաստանը և Մոլդովան այլևս մեկուսացված ու միայնակ չեն լինի այս գործընթացքում: Երկրրոդ կարևոր զարգացումը նոր էներգիայի ներարկումն է Արևելյան գործընկերության մեջ: Ցուցարարների հաղթանակը ցույց է տալիս իրական եվրոպական արժեքների պաշտպանության հստակեցումը»,- ընդգծեց բանախոսը:
Նա ռազմավարական փոփոխությունների արդյունք է համարում այն, որ եվրոպական խորհրդարանի ընտրությունները կայանալու են Ուկրաինայի նախագահական ընտրությունների հետ նույն օրը' մայիսի 25-ին:
«Ուկրաինան դառնում է ավելի կարևոր, քան նախկինում, ինչպես նաև Եվրոպական միությունն է դառնում ավելի կարևոր»,- ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը, ում համոզմամբ' Ուկրաինայում կատարված իրադարձությունները Ռուսաստանի համար և’ դրական, և’ բացասական ազդեցություններ կարող են ունենալ:
«Առաջին բացասական կողմն այն է, որ բացահայտվեցին ռուսական ազդեցության սահմանները: Ռուսաստանը երբեք չի կարողացել լինել միջնորդ Ուկրաինայում: Երկրոդը' Ռուսաստանը կորցրեց Ուկրաինան որպես Մաքսային միության անդամ»,- իր դիրքրոշումը հայտնեց վերլուծաբանը' բացասական համարելով նաև այն, որ Ուկրաինայում ծավալված իրադարձությունները որոշակիորեն ստվերեցին Սոչիում անցկացվող ձմեռաին Օլիմպիական խաղերը, որոնց անցկացման, PR-ի վրա Ռուսաստանը հսկայական գումարներ էր ծախսել:
«Մենք տեսնում ենք ապագա Ուկրաինայի հեռանկարը, որը կարող է վնասել Ռուսաստանի շահերը: Խոսքը Սևաստոպոլում գտնվող ռուսական ռազմաբազայի մասին է, ինչպես նաև Ուկրաինայում աշխատող ռուս օլիգարխների դիրքերը կարող են վտանգվել»,- ասաց Կիրակոսյանը:
Մատնանշելով դրական հետևանքները' նա շեշտեց, որ Ուկրաինան կորցրեց առաջնորդ Վիկտոր Յանուկովիչին, ում երբեք չի համակրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բանախոսը կարծում է, որ այս ենթաշերտում Ուկրաինայի ապագան ինչ-որ տեղ նաև Ռուսաստանից է կախված:
«Նոր Ուկրաինայի կառավարման գործընթացն ավելի դժվար է, քան հին Ուկրաինայի տապալումը: Բացառված չէ, որ երկրին կարող է սպառնալ սնանկության և ֆինանսական կործանման վտանգը»,- ասաց Կիրակոսյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է թողնել ուկրաինական իրադրությունը Հայաստանի վրա, վերլուծաբանը նշեց, որ անկախ նմանություններից, Հայաստանը և Ուկրաինան տարբեր երկրներ են, ունեն տնտեսական կառավարման տարբեր համակարգեր:
«Հայաստանում քաղաքացական հասարակությունը քիչ է կազմակերպված: Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է առաջին հերթին Ուկրաինայի օրինակով հասկանան, թե որքան վտանգավոր է հաշվի չառնել փողոցի ուժերը և գերագնահատել ուժի կիրառումը»,- նշեց փորձագետը:
Նա իշխանություններին հորդորեց մշտապես կարևորել հասարակական կարծիքը և բերափոխումների իրականացումը:
Բանախոսի կանխատեսմամբ, Ուկրաինան գլոբալ փոփոխությունների արդյունքում ոչ թե կբաժանվի, այլ կվերափոխվի դաշնային պետության:
Կիևի կենտրոնական հրապարակում' Մայդանում, բողոքի զանգվածային ակցիաների ու բախումների հետևանքով նախորդ շաբաթ զոհերի թիվը հասել էր 80-ի: Երկրում սուգ էր հայտարարվել: Փետրվարի 23-ին հազարավոր մարդիկ ծաղիկներ ու մոմեր են տանում Մայդան' հարգելով զոհերի հիշատակը: Երկրում փոխվել է իշխանությունը, իսկ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետախուզման մեջ է: