Դուք իրեն հարցրեք, եթե ինքը «եթե»-ները կհանի, կստանա այն, ինչ մամուլիս քարտուղարն է ասել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն' անդրադառնալով օրեր առաջ իր հասցեին Արմեն Ռուստամյանի հնչեցրած խոսքերին:
Նախարարը չի համարում, որ վիրավորել է 53 պատգամավորի: «Ես եթե համարեի, որ վիրավորել եմ հիսուներեք պատգամավորի, կասեի: Իրեն դիմեք, թող «եթե»-ն հանի, և երկու հարց է այստեղ հնչել, առաջինը, որ մեր իրականության մեջ նման արտահայտություններն անպատասխան չեն մնում և երկրորդ՝ առայժմ փակված է»,-ասաց Հրայր Թովմասյանը: