Կանադայի և ԱՄՆ հայ երիտասարդությունը փետրվարի 19-ին Tweeter սոցիալական ցանցում նախաձեռնել էր արշավ' նվիրված ադրբեջանական հայատյացության զոհ Գուրգեն Մարգարյանի հիշատակին: Հայ սպայի սպանության 10-ամյա տարելիցի կապակցությամբ ծավալված արշավին մասնակցեց շուրջ 2 հազար անձ:

 

Փետրվարի 23-ին Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություններ են կատարվել Կանադայի մի շարք քաղաքների հայկական եկեղեցիներում: