Մերկապարանոց հայտարարություններ հնչեցնելով չէ, կա ՀՔԾ: Այս մասին այսօր Ազգային ժողովում' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ԲՀԿ խմբկացության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Ալեքսանդր Արզումանյանի հնչեցրած այն տեսակետին, թե «այսօր խորհրդարանում բացի «Ժառանգություն» ու ՀԱԿ խմբակություններից, բոլորը Մարտի մեկի կոծկման մասնակից են»:

 

«Երեկ հնչեց տեսակետ, թե ինչո՞ւ եք հանձնաժողով ստեղծում, ՀՔԾ-ն զբաղվում է: Եկեք ստեղծենք հանձնաժողով' տարբեր, շահագրգիռ քաղաքական ուժերից կազմված, որոնք ունեն տարբեր մոտեցումներ, տարբեր խնդիրների վերաբերյալ: Քննարկենք, այդ թվում նաև' Ալիկ Արզումանյանի մտահոգությունները դարձնել քննարկման առարկա: Տեսնենք, պարզենք, հնչեցնենք հարցեր, թե ինչու չի կատարվել փամփուշտի նույնականացում զենքի հետ, ինչ զենքերից են կրակվել, որտեղ են հիմա այդ զենքերը»,-ասաց Զոհրաբյանը:

 

Վերջինիս խոսքով՝ իրենց համար տաբու հարցեր չկան. «Մենք բաց ենք ցանկացած հարց բարձրացնելու, ցանկացած հարց քննարկելու համար»,-ասաց պատգամավորը: