Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն անձնական խնդիրներ չունի երկրի նախկին վարչապետ Յուլյան Տիմոշենկոյի հետ. «Ես Յուլյա Տիմոշենկոյի դեմ ոչինչ չունեմ և նրա վատը չեմ ցանկանում»: Այդ մասին այսօր՝ Դոնի Ռոստովում ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Յանուկովիչը՝ չնայած իր և Յուլյա Տիմոշենկոյի հարաբերություններին, այնուամենայնիվ համոզմունք հայտնեց, որ Տիմոշենկոյի ձերբակալությունը եղել է օրինական կերպով, քանի որ նախկին վարչապետը՝ Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելու արդյունքում երկրին հասցրել է 20մլրդի վնաս:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետին մեղադրանք էր առաջադրվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածից' պաշտոնական դիրքը կամ ծառայողական պարտականներությունները չարաշահելը: Այս հոդվածի համար նախկին վարչապետն ազատազրկված էր 2011 թվականից: Տիմոշենկոն դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Փետրվարի 22-ին նախկին վարչապետն ազատ արձակվեց: