Յանուկովիչը ներողություն Է խնդրել ժողովրդից Ուկրաինայում տիրող իրավիճակի համար



Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 28-ին Դոնաի Ռոստովում կայացած մամուլի ասուլիսում ներողություն Է խնդրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար:

 

«Ամփոթ Է»,-ասել Է Յանուկովիչը՝ պատասխանելով հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին իր վերաբերմունքի վերաբերյալ լրագրողի հարցին, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

«Ավելին, ես ցանկանում եմ նախեւառաջ ներողություն խնդրել վետերաններից, ուկրաինացի ժողովրդից այն բանի համար, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, այն բանի համար, որ ուժերս չբավականացրեց պահպանել կայունությունը եւ թույլ չտալ այս կամայականությունը, որն այժմ տիրում Է երկրում»,-հայտարարել Է նա:

 

Անդրադառնալով Ղրիմի իրադարձություններին՝ Յանուկովիչը նշել Է, որ Ղրիմը պետք Է մնա ուկրաինական պետության կազմում՝ պահպանելով լայն ինքնավարությունը:

 

«Որպես Ուկրաինայի գործող նախագահ, ցանկանում եմ հայտարարել, որ Ղրիմը պետք Է մնա ուկրաինական պետության կազմում՝ պահպանելով լայն ինքնավարությունը»,-ասել Է նա:

 

Վիկտոր Յանուկովիչը, որն ավելի վաղ հայտարարել Է իր՝ որպես Ուկրաինայի նախագահի օրինականության մասին, նշել Է, որ իրեն ոչ ոք չի տապալել, ինքն Է ստիպված եղել լքել Ուկրաինան իր կյանքի դեմ ուղղված սպառնալիքների պատճառով:

 

«Ոչ ոք ինձ չի տապալել: Ես հարկադրված եմ եղել Ուկրաինան լքել իմ կյանքի ու իմ մերձավորների կյանքի դեմ ուղղված անմիջական սպառնալիքի պատճառով»,-հավելել Է Վիկտոր Յանուկովիչը:

 

***

 

Վիկտոր Յանուկովիչը ներողություն է խնդրել «Բերկուտի» աշխատակիցներից


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ներողություն է խնդրել «Բերկուտի» աշխատակիցներից: Այդ մասին այսօր՝ Դոնի Ռոստովում ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ինքը՝ նախկին նախագահը:

 

Յանուկովիչի խոսքով՝ Կիևում Մայդանի ակտիվիստները բռնությունների են ենթարկել «Բերկուտի» աշխատակիցներին, ինչի համար էլ նախագահը ներողություն է խնդրել:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ներքին գործերի նորանշանակ նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովը ցրել է «Բերկուտը»:

 

 

***

 

Ոչ մի քաղաքական գործընթաց չի կարող արժենալ խաղաղ քաղաքացու արյան գինը. Յանուկովիչ



Մամուլի ասուլիսի ժամանակ UNIAN-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք Յանուկովիչը ճիշտ է համարում, որ խաղաղ բանակցային գործընաց է սկսել Ուկրաինայի ընդդիմադիր ուժերին ներկայացուցիչներ հետ, Յանուկովիչը պատասխանեց, որ ճիշտ է համարում իր կատարած որոշումը:

 

«Ես կարծում եմ, որ ոչ մի քաղաքական գործընթաց չի կարող արժենալ խաղաղ քաղաքացու արյան գինը: Ես ճիշտ որոշում եմ կայացրել և ինձ ոչ ոք չի կարող մեղադրել»,-ասել է Յանուկովիչը:

 

***

 

«Արևելյան Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր չկան». Յանուկովիչ



Իրեն դեռ Ուկրաինայի օրինական նախագահ համարող Վիկտոր Յանուկովիչը հերքեց այն լուրը, որ Արևելյան Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր կան:

 

«Այդ ամենը միայն խոսակցություններ են, պաշտոնական հայտարարություն այդ հարցի վերաբերյալ չի արվել, և այն չի համապատասխանում իրականությանը»,-պատասխանել է Յանուկովիչը մամուլի ասուլիսի ժամանակ տրված հերթական հարցին:

 

Չնայած Յանուկովիչի հերքմանը, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմում արդեն նկատելի է ռուսական զրահամեքենաների որոշակի տեղաշարժ: Ռուսական կողմի նմանատիպ գոծողություններն արդեն իսկ խուճապ են ստեղծել Ուկրաինայի «նորաստեղծ իշխանությունների» մոտ, իսկ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ ՌԴ Սևծովյան նավատորմի բոլոր նավերը պետք է մնան այն տարածքում, որը նախատեսված է համաձայնագրով և ցանկացած տեղաշարժ այդ տարածքից դուրս' հատկապես զենքի առկայությամբ կդիտվի որպես ռազմական ագրեսիա:

 

***

 

Յուլյա Տիմոշենկոյի դեմ ոչինչ չունեմ և նրա վատը չեմ ցանկանում. Վիկտոր Յանուկովիչ


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն անձնական խնդիրներ չունի երկրի նախկին վարչապետ Յուլյան Տիմոշենկոյի հետ. «Ես Յուլյա Տիմոշենկոյի դեմ ոչինչ չունեմ և նրա վատը չեմ ցանկանում»: Այդ մասին այսօր՝ Դոնի Ռոստովում ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

 

Յանուկովիչը՝ չնայած իր և Յուլյա Տիմոշենկոյի հարաբերություններին, այնուամենայնիվ համոզմունք հայտնեց, որ Տիմոշենկոյի ձերբակալությունը եղել է օրինական կերպով, քանի որ նախկին վարչապետը՝ Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելու արդյունքում երկրին հասցրել է 20մլրդի վնաս:

 

Հիշեցնենք, որ նախկին վարչապետին մեղադրանք էր առաջադրվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածից' պաշտոնական դիրքը կամ ծառայողական պարտականներությունները չարաշահելը: Այս հոդվածի համար նախկին վարչապետն ազատազրկված էր 2011 թվականից: Տիմոշենկոն դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Փետրվարի 22-ին նախկին վարչապետն ազատ արձակվեց:


***


Յանուկովիչը չի մասնակցի մայիսի նախագահական ընտրություններին



Ուկրաինայի նախագահ համարվող Վիկտոր Յանուկովիչը մայիսի 25-ին նշնակված նախագահական ընտրությունները օրինական չի համարում, ուստի, չի մասնակցի դրանց: Այս մասին նա հայտարարել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես կարծում եմ, որ մեր երկրում բոլոր ընտրությունները պետք է անցկացվեն օրենքի և ՈՒկրաինայի սահամանադրությանը համապատասխան» ,- նշել է Յանուկովիչը:

 

«Այժմ մեծ պատասխանատվություն է ընկած նրանց ուսերին, ովքեր երկիրն ուղղորդել են դեպի այս ճգնաժամ և աղետ: Դրանում մեղավոր են նրանք, ովքեր այսօր իշխանության գլուխ են եկել և նրանք, ովքեր ղեկավարում են այս ամենը' տեսանելի, թե անտեսանելի: Արևմուտքի' ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ովքեր հովանավորել են Մայդանը, այսօր պատասխանատվություն են կրում Ուկրաինայի ժողովրդի առաջ»,- հավելել է նա:

 

Կիևի կենտրոնական հրապարակում' Մայդանում, բողոքի զանգվածային ակցիաների ու բախումների հետևանքով նախորդ շաբաթ զոհերի թիվը հասել է 80-ի: Դրան հաջորդել են քաղաքական լուրջ իրադարձություններն այդ երկրում. փետրվարի 21-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի 386 պատգամավորներ պաշտպանել են 2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու մասին օրենքը: Փետրվարի 22-ին Ռադան քվեարկել է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու օգտին: Պատգամավորները 322 կողմ& nbsp;ձայնով ընդունել են որոշում, որը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկելուց ազատել Յուլիա Տիմոշենկոյին: Նույն օրը Ուկրաինայի Գերագույն Ռադան նոր ղեկավար է ընտրել: Խորհրդարանի 333 ներկա պատգամավորներից 288-ի կողմ քվեարկությամբ Ռադայի ղեկավար է ընտրվել ամենախոշոր «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության փոխնախագահ, Յուլիա Տիմոշենկոյի «աջ ձեռքը» համարվող Ալեքսանդր Տուրչինովը, ով էլ ստանձնել է երկրի կառավարում ը: Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր Արսեն Ավակովն էլ նշանակվել է երկրի ներքին գործերի նախարար, որոշմանը կողմ է քվեարկել 275 պատգամավոր: Նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետախուզման մեջ է: Յանուկովիչը դիմել է ՌԴ իշխանություններին՝ «ծայրահեղականների» ոտնձգություններից իրենպաշտպանելու խնդրանքով, որը բավարարվել է: Արդեն երկու օր է, ինչ անհանգիստ է նաեւ Ղրիմի ինքնավար մարզում: Այստեղ միաժամանակյա հանրահավաքներ են անցկացրել ռուսական եւ արեւտմտյան ինտեգրման կողմնակիցները: Փետրվարի 27-ին զինված ցուցարարները գրավել էին Ղրիմի Գերագույն ռադայի եւ Նախագահի կաբինետի շենքը:

 

Փետրվարի 27-ին Յանուկովիչը հայտարարությամբ դիմել Է ուկրաինական ժողովրդին, որում հայտնել Է, թե պաշտպանություն Է խնդրել Ռուսաստանից: «Հարկադրված եմ ՌԴ-ի իշխանություններին խնդրել ինձ համար անվտանգություն ապահովել ծայրահեղականների գործողություններից,- ասել Է նա:- Դժբախտաբար, այն ամենն, ինչ այժմ տեղի Է ունենում Ուկրաինայի Գերագույն ռադայում, օրինական բնույթ չունի: Այն որոշումները, որոնք խորհրդարանի կողմից ընդունվում են «Ռեգիոնների կուսակցության» խմբակցության, այլ խմբակցությունների բացակայությամբ, որոնք երկյուղ են կրում իրենց անվտանգության համար, իսկ ոմանք ենթարկվել են ֆիզիկական բռնության և հարկադրված են եղել լքել Ուկրանիայի տարածքը, անօրինական են»:

 

ՌԴ ուժային կառույցների աղբյուրը հայտնել է, որ Յանուկովիչը կարող անվտանգ ապսատան ստանալ ՌԴ տարածքում: «Նախագահ Յանուկովիչի' իր անձնական անվտանգությունն ապահովելու Ռուսաստանի Դաշնությանն ուղղված խնդրանքի առնչությամբ, հայտնում եմ, որ այն բավարարվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- հայտարարել է աղբյուրը:

 

***

 

Տիմոշենկոն կառաջադրվի նախագահի պաշտոնում



Մայիսի 25-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններին Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կառաջադրվի Ուկրաինայի նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Վիտալի Կլիչկոն. գրում է ИТАР-ТАСС-ը:

 

***

 

Գագիկ Ջհանգիրյանը՝ Առաջին նախագահի՝ Մարտի մեկի հարցով հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու մասին



ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը տեղյակ չէ, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել Մարտի մեկի հանձնաժողովի կողմից հրավերը և ներկայացել հարցաքննությանը: Այս մասին այսօր, Ազգային ժողովում' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ինքը՝ Ջհանգիրյանը:

 

«Ինչքան հասկացա, ոչ թե հանձնաժողովի նիստերին մասնակցելու հրավերի մասին է, այլ ժամանակավոր հանձնաժողովի' Կոնգրես դաշինքից մասնակից ունենալու խնդիրն է վերաբերում։ Այն ժամանակ Կոնգրեսն, այո, չի ներկայացրել թեկնածու մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին»,-ասաց նա։

 

Դիտարկմանը, որ նաև Լևոն Տեր-Պետրոսյանն է հրաժարվել, Ջհանգիրյանը պատասխանեց. «Գուցե այդ պահը բաց եմ թողել, որովհետև այդ ժամանակ գտնվել եմ հայտնի վայրերում, ինձ թվում է' հարգելի պատճառներով, գոնե բացակայության ու տեղյակ չեմ, բայց տեղյակ էլ չեմ, որ գնացել են նաև մյուս նախագահները՝ երկրորդ, երրորդ։ Կարծում եմ այդ դեպքում հրավերը խիստ խտրական է, և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է վարվել չընդունելով այդ հրավերը»։

 

***

 

Ջանները դող ա ընկել, հիմա համարձակությունի՞ց են խոսում. Գալուստ Սահակյան


Ջանները դող ա ընկել, հիմա համարձակությունի՞ց են խոսում: Այս մասին այսօր Ազգային ժողովում' լրագրողների հետ հանդիպման ժամանակ,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 

Վերջինիս կարծիքով' Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ ընդդիմության ելույթները տանում էին նրան, որ այն չկայանա:

 

«Ընդդիմության ներկայացրած ելույթները տանում էին դրան, որ այդ հանձնաժողովը չկայանա: Կայացման համար մարդիկ փորձում են համոզել, բանակցել, խոսել և ոչ թե զրպարտել, զազրախոսությամբ զբաղվել: Իրենց ձեռք չի տալիս այդ հանձնաժողովը»,-ասաց Սահակյանը:

 

Վերջինս նշեց նաև, որ հանձնաժողովի վերաբերյալ ՀՀԿ-ի տեսակետն ինքը կներկայացնի քվեարկությունից առաջ: