Այսօր Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի «Getec» մարզահամալիրում տեղի կունենա Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև երրորդ մենամարտը:
Williamhill բուքմեյքերական կենտրոնը մենամարտի ֆավորիտ է համարում Շտիգլիցին. վերջինիս հաղթանակը գնահատվում է 1.36 գործակցով, Արթուր Աբրահամի հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 3.10 գործակցով: