Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մարտի 3-ին մեկնելու է Ռուսաստան՝ Ղրիմի լարված իրադրության կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու նպատակով:

 

Միևնույն ժամանակ Վիկտոր Յանուկովիչը, ով հեռացվել է Գերագույն Ռադայի կողմից նախագահի իր լիազորություններից, կողմ է արտահայտվել Ղրիմ ռուսական զորք մտցնելու ՌԴ Դաշնային խորհրդի որոշմանը, սակայն ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Ղրիմ զորք մտցնելու մասին:

 

Պեսկովը հայտնել է, որ դա կախված կլինի Ուկրաինայի իրադարձությունների հետագա զարգացումներից: