«Եռաբլուր» պանթեոնում Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված միջացառման ժամանակ հանդիսավոր երդում տվեցին պատանի երկրապահները: Նրանք երդվեցին պատրաստակամորեն ծառայել հայրենիքին:
Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը նշեց, որ այս երդումից հետո բոլոր պատանիները դարձան երկրապաներ: «Այս երդումով մեր երեխաները վստահեցնում են մեզ, որ տեր են մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ապագային: Ես դրանում վստահ եմ և հպարտ եմ դրանով»,-նշեց Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: