Գառնու տաճարի հարակից տարածքում սեզոնային սրճարան է կառուցվելու: Մշակույթի նախարարն ինքն է հավանություն տվել:

 

Սրճարան կառուցելու գաղափարը լուրջ քննադատությունների տեղիք է տվել և մեծ բողոքի ալիք է բարձրացրել:

 

Լուրեր.com-ը թեմայի շուրջ զրուցեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ. «Մեր երկրում այնպես է արժեքային համակարգը գլխիվայր շուռ եկել, որ ես չեմ զարմանա, եթե մի օր որոշեն խորովածանոց բացել Գառնու տաճարի ներսում' հենց խորանի վրա:

 

Այնպես որ այստեղ ոչինչ զարմանալի չկա, պետք է անել հնարավորը' այդօրինակ խելահեղությունները թույլ չտալու համար:

 

Ես հույս ունեմ, որ նրանք ովքեր ծրագրել են այդպիսի ապուշություն, հետ կկանգնեն, որովհետև չի′ կարելի: Ես հասկանում եմ, որ երկիրը ղեկավարվում է մարդկանց կողմից, ովքեր առաջնորդվում են բացառապես այլ արժեքային համակարգով, բայց չի կարելի թույլ տալ, որ մարդիկ, ովքեր այսօր ունեն ժամանակավոր իշխանություն, ապականեն այն, ինչ պատկանում է դարերին և ժողովրդին»,- ասաց Զոհրաբյանը:

 

Վերջինս նշեց նաև, որ ինքը հույս ունի, որ նման որոշումներ ընդունողի մեջ սթափության և ողջախոհության գոնե մի հատիկ կգտնվի և կասի կա′նգ առ, չի′ կարելի, սահման կա, որն անցել ուղղակիորեն չի կարելի: