Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը խոստանում է անել հնարավորը, որպեսզի Ռուսաստանի հետ վերամիավորվի ոչ միայն Ղրիմը, այլև ողջ Ուկրաինան։ Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Մենք այս տարիների ընթացքում բազմիցս ասել ենք, որ Ուկրաինայում պետք է հայտնվի նոր Բոգդան Խմելնիցկի, ով կմիացնի մեր երկու մեծ պետությունները. ղրիմցիներն անելու են հնարավորը, որպեսզի դա տեղի ունենա, որպեսզի Ռուսաստանի հետ վերամիավորվի ոչ միայն Ղրիմը, այլև ողջ Ուկրաինան»,-ասել է նա Կոնստանտինովը։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին հանրաքվե անցկացնել Ղրիմը Ռուսաստանի մաս դարձնելու վերաբերյալ: Ղրիմի խորհրդարանը, որը ներկայիս Ուկրաինական օրենսդրությամբ որոշակի ինքնավարություն ունի, 78 տոկոսով կողմ է քվեարկել հանրաքվեի անցկացմանը: Տեղի ընտրողները հնարավորություն կունենան նաև իրենց ձայնը տալ Ուկրաինայի կազմում մնալուն, սակայն տեղական իշխանությունների ավելի մեծ լիազորություններով: