Կանայք առաջիկա մեկ ամսվա ընթացքում կարող են անվճար բուժօգնություն ստանալ գրեթե բոլոր կլինիկաներում:

 


Անվճար հետազոտություններ, բուժում ու նաև վիրահատություն: Սկսած առաջնային օղակից մինչև մասնավոր կլինիկաներ կանանց կմատուցեն վերարտադրողական առողջության' այդ թվում օնկոլոգիական, ակնաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական և կարդիոլոգիական ծառայություններ: Ակցիան մարզերում բնակվող կանանց էլ է վերաբերում, նրանց կընդունեն Երևանից ժամանած մասնագետները: Առողջապահության նախարարն արդեն հրամանը ստրագրել է: Ընթացակարգն էլ շատ պարզ է: Անհրաժեշտ է դիմել տեղամասային պոլիկլինիկա, անհրաժեշտության դեպքում բժիշկը կուղեգրի մայրաքաղաքի հիվանդանցներ: Նախարարությունն արդեն կազմել է հիվանդանոցների ցանկը:

 

Ակցիային միացել է հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոնը: Նրանց մոտ ակցիան ոչ թե մեկ, այլ երկու ամիս կտևի: Կրծքագեղձի քաղցկեղի հետազոտություն կարելի է անցնել թիվ 17 և Դավիթ Անհաղթ պոլիկլինիկայում: Եթե խնդիր հայտնաբերվի այցելուի մոտ, ապա հետազոտությունները կշարունակվեն մամոգրաֆիայի կենտրոնում:

 

Տեսանյութը՝ armnewstv.am-ի: