Թուրքիայի Քիրշեհիր-Կայսերի ավտոմայրուղու վրա Մուջուր քաղաքի մոտ ոստիկաններ տեղափոխող ավտոբուսի վթարի ենթարկվելու պատճառով երեք ոստիկան տեղում զոհվել, 22-ն էլ վիրավորվել են: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

Ավտոբուսում գտնվող 25 ոստիկանները Կայսերիից ուղեւորվում էին Անկարա' այնտեղից ինքնաթիռով Մուշ մեկնելու եւ ծառայության անցնելու համար: