Քաղաքացի Ա. Հ.-ն Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազին հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 28-ին հրավիրվել է Ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ, ծեծի ենթարկելով իրեն, տեղեկություններ են պահանջել օրեր առաջ տեղի ունեցած վեճի վերաբերյալ:

 

Ա. Հ.-ի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչակ ան ծառայություն, որտեղ դիմումատուի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: