Սեւաստոպոլում հանրաքվեի նախնական արդյունքները կհրապարակվեն մարտի 16-ի ուշ երեկոյան Նախիմովի հրապարակում: Այս մասին լրագրողներին հայտնել Է Սեւաստոպոլի պետական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Բելիկը:

 

«Մարտի 16-ին Նախիմովի հրապարկում կլինի համերգ, այն կշարունակվի ընդհուպ մինչեւ ուշ երեկո: Եվ դրանից հետո, ինչպես սպասվում Է, կհրապարակվեն հանրահարցման նախնական արդյունքները»,- ասել Է նա:

 

Սեւաստոպոլում քվեարկությունն ընթանալու Է տեղական ժամանակով ժամը 8:00-ից մինչեւ 20:00-ն:

 

Նախօրյակին Ռուսաստանից Սեւաստոպոլ են հասցվել մարդասիրական օգնության բեռները: Ութ մեծ բեռնատարներ եւ մի քանի միկրոավտոբուսներ, որոնք ավտոշարասյուն Էին կազմել Վոլգոգրադրում, «Գիշերային գայլեր» ակումբից մոտոցիկլավարների ուղեկցությամբ հանդիսավոր կերպով մտել են Նախիմովի հրապարակ, որտեղ նրանց արդեն սպասում Էին սեւաստոպոլցիները:

 

Սեւաստոպոլի Համակարգող խորհրդի ներկայացուցիչն ասել Է, որ բերված սննդամթերքը, դեղորայքը, վերմակները, կրակմարիչները, դյուրակիր գեներատորները եւ բազմաթիվ այլ իրեր կօգտագործվեն Սեւաստոպոլի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների մասնակիցների կենցաղը կազմակերպելու համար, որոնք հերթապահում են քաղաքում եւ պահակակետերում: