Ամերիկացիների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի ուժեղ ղեկավար Է, քան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ են ցույց տալիս YuoGov վերլուծական գործակալության անցկացրած հարցման արդյունքները:

 

«Պուտինին շատ ուժեղ ղեկավար Է համարում հարցման մասնակիցների 33 տոկոսը, ընդ որում՝ Օբամայի մասին նույնպիսի կարծիք Է հայտնել հարցվածների 14 տոկոսը: Եվս 45 տոկոսը Ռուսաստանի նախագահին համարում Է «բավականին ուժեղ», 15 տոկոսը՝ «բավականին թույլ»: Միեւնույն ժամանակ ամերիկացիների մեծ մասը (հարցվածների 38 տոկոսը) ռուսական պետության ղեկավարի նկատմամբ վերաբերմունքը գնահատել են «բացասական»: Պուտինի նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցման մասնակիցների միայն 3 տոկոսը:

 

Դրա հետ մեկտեղ Պուտինին «շատ թույլ» ղեկավար Է համարում հարցվածների միայն 8 տոկոսը, իսկ Օբամային՝ 29 տոկոսը: Ամերիկացիների եւս 31 տոկոսը Օբամային համարում Է «բավականին ուժեղ» ղեկավար, 26 տոկոսը՝ «բավականին թույլ»: Հարցման մասնակիցների մեծամասնությունը նաեւ այն կարծիքին Է, ԱՄՆ-ի նախագահը վերազանցում Է իր սահմանադրական լիազորությունները: Այդ պնդմանը համաձայնել Է մասնակիցների 45 տոկոսը, չի համաձայնել 42 տոկոսը:

 

Հարցումն անցկացվել Է մարտի 8-10-ը: Հետազոտությանը մասնակցել են ԱՄՆ-ի հազար բնակիչներ, սխալանքը չի գերազանցում 4 տոկոսը: