ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ֆրանսիայի առաջնության շրջանակներում' «Սենտ Էտյենի» դեմ խաղում դուբլ ձևակերպելով ակումբային ռեկորդ է սահմանել:
Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստն իր 39-րդ և 40-րդ գոլերը հեղինակեց ՊՍԺ-ի կազմում' մրցաշրջանի բոլոր մրցաշարերում միասին վերցրած և գերազանցեց արգետինացի Կարլոս Բյանկիին, ով 1977/78 թթ-ի հեղինակել էր 39 գոլ:
Նշենք, որ Բյանկիի ռեկորդը չէր գերազանցվել ավելի քան 35 տարի:
«Ռեկորդները կարևոր են ձեզ համար, այլ ոչ թե իմ: Ես պարզապես խաղադաշտ եմ դուրս գալիս և կատարում եմ աշխատանքս»,-նշել է Իբրահիմովիչը: