ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն' մարտի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 10, յուրացման 1 և մաքսանենգության 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: