«Զենիթի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ պատասխան խաղում այրել են Գերմանիայի դրոշը:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց ռուսական թիմի հաղթանակով` 2:1 հաշվով: Սակայն երկու խաղերի արդյունքում պայքարը շարունակելու հնարավորություն ստացան դորտմունդցիները: