Ամերիկյան Slate ամսագրի Atlas Obscura բլոգը հոդված է նվիրել աշխարհի թաքնված հրաշալիքներից մեկի' Բագրատունիների Անի մայրաքաղաքի մասին: «Այսօր Անին մեծ, սակայն ավեր ուրվական քաղաք է: Թուրքիայի և Հայաստանի միջև եղած լարվածության պատճառով քաղաքն անուշադրության է մատնվել. այն հայկական քաղաք է, որ գտնվում է ժամանակակից Թուրքիայի սահմաններում, ինչը դժվարացնում է քաղաքի պահպանումը և վերականգնումը»,- գրում է բլոգը' հավելելով, որ թուրքական կողմը քաղաքն այցելող զբոսաշրջիկներին ծոնթացնում է Անիի պատմության վրա ունեցած միայն թուրքական և մուսուլմանական ազդեցություններին' բաց թողնելով բոլոր հայկական հիշատակումները:
Առևտրական ճանապարհների հատման գոտում գտնվող Անի քաղաքը հայ Բագրատունիները 961 թ. հռչակեցին մայրաքաղաք: Անին ուներ մոտ 100000 բնակչություն:
1045 թվականին Անին անցավ Բյուզանդիայի տիրապետության տակ, իսկ երկու տասնամյակ անց սելջուկ թուրքերը ներխուժեցին և գրավեցին քաղաքը, սպանեցին և գերևարեցին բնակիչներին, ապա քաղաքը վաճառեցին քուրդ Շադադյան դինաստիային:
Արշավանքներն Անիի վրա շարունակվեցին նաև 13-րդ դարում, երբ մոնողոլները երկու փորձ (առաջինը' անհաջող) կատարեցին գրավելու քաղաքը: Անիի 11-րդ դարով թվագրվող եկեղեցիներին հատկապես զգալի վնաս պատճառեց 1319 թվականի երկրաշարժը: