Եվրամիությունը պետք Է օգնի Ուկրաինային՝ հաղթահարելու ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ճգնաժամը, հայտարարել Է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը Բեռլինի Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամում կայացած բանավեճի ընթացքում:

 

Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ը, Սորոսը վստահ Է, որ Եվրամիության երկրները պետք է համատեղ պատասխան տան Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններին:

 

Բրյուսելը պետք Է ինչպես ֆինանսական, այնպես Էլ քաղաքական աջակցություն ցուցաբերի Ուկրաինային, եւ այդ օգնությունն անհամեմատ ավելի կարեւոր Է, քան Մոսկվային պատժելը, պնդում Է ֆինանսիստը: Բացի այդ, նա զգուշանում Է, որ հետագա պատժամիջոցների դեպքում Ռուսաստանը պատասխան հարված կհասցնի:

 

Նրա հետ համաձայնել Է հանդիպման մեկ այլ մասնակից՝ ԳՖՀ-ի արտաքին գործերի նախկին նախարար Յոշկա Ֆիշերը:

 

«Ոչ ոք շահագրգռված չԷ Ռուսաստանի ներքաղաքական իրադրության ապակայունացմամբ»,-Ֆիշերի խոսքը մեջբերել Է Spiegel Online հրատարակությունը:

 

Դրա հետ մեկտեղ Ֆիշերն այն կարծիքին Է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «ձգտում Է վերականգնել Ռուսաստանի կայսրությունը», հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: