Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր ակցիա և բացօթյա ասուլիս անցկացրեցին Կոմիտաս 5 հասցեի հարակից շենքերի բնակիչները, որոնք պայքարում են այս հասցեում իրականացվող շինարարության դեմ: Նրանք նշեցին, որ այլևս անիմաստ են համարում Կոմիտաս 5 հասցեում ակցիա անելը, քանի որ ոստիկանները թույլ չեն տալիս շինհրապարակին մոտենալ, խոչընդոտում են իրենց ազատ տեղաշարժը:
Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ տարածքի մի քանի շենքերի բնակիչներն արդեն 4 տարի է պայքարում են: Այս հասցեում գտնվող մի քանի բնակելի շենքերի հենց մեջտեղում, այնտեղ, որտեղ պետք է բնակիչների համար հանգստի գոտի լիներ, նոր բազմաբնակարան շենք է կառուցվում: Շինարարությունն իրականացնում է «Լիբեր» ՍՊԸ-ն, որի տնօրենը իրանահայ Էդվարդ Քեշիշ Աբրահամն է: Բնակիչներն այսօր ասացին, որ հարց են ուղղում Սերժ Սարգսյանին՝ ինչո՞ւ է նա անտեսում մոտ 100 ընտանիքների իրավունքներն ու վեր դասում մեկ անձի շահը: Բնակիչներից Մուշեղ Սուվարյանն ասաց, որ ձայնագրություն ունի այն մասին, թե ինչպես է Քեշիշ Աբարահամն ասել, որ թքած ունի Հայաստանի հողի վրա:
«Այստեղ տեղ են տալիս այն մարդկանց, ովքեր սրտացավ չեն երկրի համար, թքած ունեն մեր հողի վրա: Նախագահ, ո՞ւր ա մեր Սահմանադրությունը, մի բիզնեսմեն գալիս ու թքում ա մեր հողի ու ջրի վրա, իսկ դու նրա հետ նստում հարցեր ես քննարկում»,- ասում էին բնակիչները:
Պայքարի արդյունքում բնակիչներին քաղաքապետարանից իրազեկել են, որ նախկին 14 հարկանի կառույցի փոխարեն այստեղ 7 հարկանի շենք է կառուցվելու: Սակայն դա չի վերացրել մարդկանց մտահոգությունները: «Մենք արդեն մոտ մեկ շաբաթից ավելի է, դիմել ենք արտակարգ իրավիճակների նախարարություն՝ խնդրելով, որ գան ֆիքսեն մեր շենքին հասցված վնասները: Պատերին առաջացել են ճաքեր, որոնք օրեցօր խորանում են: Խնդրել ենք, որպեսզի էլեկտրամագնիսական դաշտի առկայությունը ստուգեն մեր բնկարաններում, ոչ մի արձագանք չկա: Մեր շենքը 66 թվականի կառույց է, համարվում է մեծ մաշվածություն ունեցող շենք, բնական է, որ հնարավոր չէր, որ այդ շինարարությունը որևէ ազդեցություն չունենար: Շենքի հիմքերն արդեն խարխլվել են: Անգամ անձամբ խնդրանքով դիմել ենք թաղապետին, որ ինչ-որ միջոցներ ձեռք առնվեն: Իրենց հետաքրքիր չէ, թե ժողովուրդն ինչ վիճակում է ապրում, ինչ վնասներ է կրում»,- ասաց Կոմիտաս 5Ա շենքի բնակիչներից Սուսաննա Թերզյանը:
Բնակիչներին վերջին անգամ կառուցապատողն ասել է, որ միևնույն է շինարարությունը կատարվելու է, քանի որ զրո նիշի թույլտվություն ունեն:
Բնակիչներին այսօր միացել էր նաև Երևանի ավագանու Բարև Երևան խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ով ասաց, որ շինարարություն այնպիսի փուլում է գտնվում, որ հնարավոր է շտկել իրավիճակը: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այսօր Երևանում մանկապարտեզների խնդիր կա, թող այդ վայրում ցածրահարկ մանկապարտեզ կառուցեն, բնակիչներին էլ չեն զրկի արևի լույսից: «Իշխանությունը պետք է վերջապես ընդունի այն պարզ ճշմարտությունը, որ իրենք քաղաքացիների համար են աշխատում, և ոչ թե քաղաքացիներն են իրենց համար աշխատում»,- ասաց Մարտիրոսյանը:
Բնակիչները քաղաքապետարանի Մեկ պատուհան ծառայությունում հանդիպում էին պահանջել քաղաքապետի կամ Երևանի գլխավոր ճարտարապետի հետ: Քիչ անց նրանց մոտեցավ քաղաքապետարանի աշխատակից Արբակ Վարդանյանը, ով բնակիչներին հրավիրեց քաղաքապետարան քննարկման: Լրատվամիջոցների մուտքն արգելվեց:
Էդվարդ Քեշիշ Աբրահամը ավելի կարեւոր է, քան 100 երեւանյան ընտանիք
14:52 - 28.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
03/07/24 11:01
Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները
18/02/21 21:12
«Նիհարելիս շատ կարեւոր է ճիշտ ուղղորդել ձեր միտքը, եթե կարողանաք վերահսկել այն, շատ ավելի հեշտ կլինի նիհարել». Լիլիթ Բասյան
01/01/21 13:04
Հունվարի 1-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
08/02/20 12:40
Երկրում ավելի կարեւոր խնդիրներ կան, ուզու՞մ են հանրաքվե՝ թողեք թող անեն․ Արփինե Հովհաննիսյան
23/11/18 12:07
Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք. ամենաշատը՝ ՌԴ-ից, Իրանից և ԱՄՆ-ից
29/01/18 10:16
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից այս տարի ավելի քան 400 մլն դրամի փոխհատուցում է ստացել 41 ընտանիք
02/08/17 14:44
Նպաստ է ստանում 100 հազարից ավելի ընտանիք
29/03/14 08:59
«Հրապարակ». Նալբանդյանի կողմից «Ճ» կլասի ինչ-որ ներկայացուցչի ընդունելը Ուկրաինայի հարցում ՀՀ դիրքորոշումից ավելի կարեւոր է
02/06/13 22:40
Կանանց 4 տիպ, որ ավելի են հակված սթրեսների
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան