Համերգի ընթացքում, որը տեղի է ունեցել Սիմֆերոպոլի կենտրոնական հրապարակում, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի բնակիչներին և ռուսներին վերջին շաբաթվա ընթացքում իրենց աջակցությունն ու հավատը ցուցաբերելու համար:

 

«Մենք այս ամենին հասել ենք ձեր շնորհիվ և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Դուք աջակցել մեզ ամենակարևոր պահին,-ասել է նա:- Ձեր շնորհիվ մենք ստացանք քաջություն և վստահություն: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ռուսներին, որոնք մեզ աջակցում էին թե′ ֆիզիկապես, թե′ բարոյապես, երբ այն մեծ անհրաժեշտ է»,-ասել է Ակսյոնովը:

 

Մարտի 17-ին Ղրիմում հանրաքվե տեղի ունեցավ։ Ավելի քան 96 տոկոսը քվեարկեց Ռուսաստանի հետ վերամիավորվելու օգտին, որից հետո ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր՝ Ղրիմն անկախ ու ինքնավար հանրապետություն ճանաչելու վերաբերյալ. հրամանագրում նշվում է, որ Ռուսաստանը Ղրիմի անկախությունը ճանաչում է մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա։