Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն արդեն ձեռներեցության, տեխնոլոգիաների զարգացման և կրթական միջավայր է: Բացի կրթական կենտրոն լինելուց, ունենալու է մոբայլ տեխնոլոգիաների, Ճարտարագիտության և էներգետիկայի ոլորտների լաբորատորիաներ: Ժամանակակից տեխնիկայով վերազինված լաբորատորիաներում ոչ միայն առկա են բոլոր հնարավորությունները՝ գործնական գիտելիքների համար, այլ նաև տվյալ լաբորատորիաների շուրջ հնարավորություն կտրվի ձևա վորելու թիմեր, թիմերից՝ կազմակերպություններ: Ձևավորված այն թիմերը, որոնք ցանկություն կհայտնեն դառանալու կազմակերպություններ և աշխատել Գյումրիում, կտրամադրվեն դրամաշնորհներ՝ մինչև 50 հազար դոլարի չափով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: «Բացի դրանից, աջակցություն կլինի որպեսզի մշակվեն լուծումներ տեղական բիզնեսի համար: Այսինքն' ընդհանուր ներդրումների խթանում: Կխթանվեն նաև ճանաչում ունեցող միջազգային ընկերությ ունները: Օրինակ՝ միջազգային ճանաչում ունեցող ընկերություններից D-Link-ը, որը սկզբում եկավ Գյումրի, տեղակայվեց փոքրիկ սենյակում, հավանեց Գյումրին, հիմա արդեն կառուցում է սեփական շենքը: Այսպես ստեղծվում է ինկուբացիոն միջավայր՝ նորարարության էպիկենտրոն»,-նշեց Բագրատ Ենգիբարյանը:
D-Link-ի նման այս պահին Գյումրիում տեխնոլոգիական կենտրոնում սենյակ է վարձակալել DigitalPomegranate ընկերությունը, որի հիմնադիրները ևս գոհ են Գյումրիից և իրենց համար սեփական տեղ են փնտրում: «Հրաբխի նման միջազգային կազմակերպությունները կգան կվերապատրաստեն գյումրեցիներին, կդարձնեն մասնագետներ, նրանց կվերցնեն աշխատանք: Որտեղից ուզում է մասանգետները գան, կարևորն այն է, որ գան միայն լավ մասնագետները, տեղակայվեն Գյումրիում և զարգացնեն Գյումրին: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն արդեն ձեռներեցության և տեխնոլոգիաների զարգացման միջավայր է «,-ավելացրեց Բագրատ Ենգիբարյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է Գյումրու տեխնոպարկի ծրագիրը, որը կնպաստի Գյումրի քաղաքի բարգավաճմանը' վերածելով այն ՏՏ զարգացած ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու: Տեխնոպարկի տարածքում արդեն իսկ գործում են «Նեյշնլ Ինստրումենթսե մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաները, «Դ-Լինքե ցանցային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերության հետ համատեղ ստեղծված' տարածաշրջանում դեռևս միակ հետազոտական կենտրոնը, «Եռաչափ մոդելավորողների միությունըÕ ¥: Գյումրու տեխնոպարկը ներկայումս տեղակայված է քաղաքի կենտրոնում վարձակալած տարածքներում:
Տեխնոպարկի հիմնական շենքի վերանորոգումը (Մանկավարժական ինստիտուտի նախկին շենք) իրականացվում է Համաշխարհային բանկի «Էլ. Հասարակություն և տեխնոլոգիաներ մրցունակության համարե վարկային ծրագրի միջոցներով: Վերանորոգումից հետո շենքում կտեղակայվի Գյումրու տեխնոպարկը իր բոլոր կենտրոններով: Շինարարական աշխատանքների արդյունքում կստեղծվի անշարժ գույքի ամբողջական համալիր, որը կունենա մոտ 6500 քմ մակերեսով շենք՝ ներառյալ գրասենյակային և ընդհանուր օգտագործման տարածքներ տեխնոլոգիական ընկերությունների համար, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներ ու լսարաններ, հանդիպման սենյակներ, հանրային սննդի մատակարարման կետ վարձակալների համար և փոքր հյուրանոցային մաս: