Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) հանրապետության պաշտպանության նախարարությանը հաձնարարել Է Ուկրաինայի ԶՈւ-ի զինծառայողներին Ղրիմից տեղափոխել այլ տարածաշրջաններ: Այդ մասին խորհրդարանի համաձայնեցման խորհրդի նիստում հայտարարել Է նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:

 

«ԱԱՊԽ-ն պաշտպանության նախարարությանը հանձնարարել Է անցկացնել Ղրիմում գտնվող զորամասերի վերատեղաբաշխում»,-ասել Է Տուրչինովը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է, որ ռուս զինվորականները լույս մարտի 24-ի գիշերը Ղրիմում գրավել են Թեոդոսիայի ռազմակայանը: Ինչպես Facebook-ում գրել Է Ղրիմում Ուկրաինայի պաշտպանության նախարարության Մեդիակենտրոնի ղեկավար Վլադիմիր Սելեզնյովը, ժամը 4:30-ին գումարտակի գլխավերեւում սկսել են պտտվել ՄԻ-24 եւ ՄԻ-8 ուղղաթիռներ, մոտեցել են զրահապատ փոխադրամեքենաներ, ինչպես նաեւ լսվել են կրակոցներ. սկսվել Է զորամասի գրոհումը: Առավոտյան ժամը վեցի մոտ ուղղաթիռներից իջել Է դեսանտ եւ 20 ռուս զինվորների հետ շրջապատել օբյեկտը: Դեպի զորամաս տանող ճանապարհը փակել են երկու զրահապատ փոխադրամեքենաներ: Օգտագործվել են լուսաաղմկարար նռնակներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: