Հայաստանի ուշուի ազգային ֆեդերացիան կարող է բոյկոտել Թուրքիայի տարածքում անցկացվող այս մարզաձեւի միջազգային մրցումները, քանզի բացահայտ է, որ ուշուի մրցումների թուրք կազԹուրքիայի տարածքում անցկացվող այս մարզաձևի միջազգային մրցումները, քանզի բացահայտ է, որ ուշուի մրցումների թուրք կազմակերպիչները ամեն կերպ ձգտում են խանգարել հայ մարզիկներին և մրցավարներին: Այս մասին իր ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի ուշուի ֆեդերացիայի համանախագահ Տիգրան Չոբանյանը:
Նա նշեց, որ մարտի 14-17-ը Թուրքիայում կայացած ուշուի աշխարհի երիտասարդական առաջնությունը դրա ևս մեկ ապացույցն է դարձել: Մրցաշարի կազմակերպիչներն ամեն կերպ փորձում էին հայ մրցավարներին զրկել պարտադիր դասընթացներին մասնակցելու հնարավորությունից, առանց որի անհնար էր նրանց աշխատանքը առաջնությունում, ուղղակի խաբել են հայ մարզիկին' խառնաշփոթ ստեղծելով նրա ելույթի ժամանակի հարցում, չխոսելով արդեն մրցավարական ճնշման մասին: Եվ չնայած ՀՀ պատվիրակության ակտիվ բողոքների շնորհիվ հաջողվեց դա կանխել, բայց տպավորությունը շատ տհաճ էր:
Չոբանյանն ասաց, որ առաջնության կազմակերպիչները միտումնավոր «շփոթեցին» Հայաստանի պետական օրհներգը Եգիպտոսի օրհներգի հետ, ոչ մի կերպ չէին գտնում Հայաստանի պետական դրոշը, որը պետք է բարձրացվեր ի նշան հայ մարզիկ Սարգիս Սարգսյանի հաղթանակի: Նա հատուկ նշեց, որ Թուրքիայում մրցումների կազմակերպումից դժգոհ են ոչ միայնՀայաստանի, այլ նաև բազմաթիվ այլ երկրների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզաձևի միջազգային ֆեդերացիայի պաշտոնյաներից շատերը:
Նշելով, որ 2011 թվականից սկսած Թուրքիան շատ ակտիվ կերպով անցկացնում է ուշուի միջազգային մրցումներ'հաճախ փոխարինելով առանձին մրցումն անցկացնելուց հրաժարված որևէ երկրի, Չոբանյանը կարևորեց այս հարցում կարգ ու կանոն հաստատելը, քանզի ակնհայտ է, որ Թուրքիան բացահայտ հակահայկական տրամադրվածություն է ցուցաբերում' փորձելով ազդել հայ պատվիրակության անդամների վրա: Չոբանյանը նշեց, որ չնայած բոլոր արգելքներին, Հայաստանցի 48կգ քաշային Սարգիս Սարգսյանը նվաճել է երիտասարդների չեմպիոնի տիտղոսը, մինչդեռ Հայաստանի օրհներգը մարզասրահում այդպես էլ չի հնչել: