Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօերենի ընտրության հարցում: ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս հարցն ուղղեց ՀՀԿ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Հարցին պատասխանեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով նշեց ,որ առաջնորդվելու է ոչ թե իր սկզբունքներով,այլ ՊՈԱԿԻ մասին օրենքով:
«Անշուտ այնտեղ դեր է խաղալու այն հանագամանքը ,թե թեկնածուները ինչ զարգացման հայեցակարգեր են ներկայացնելու: Կառավարման ոլորտը որոշակի հատկանիշներ պահանջող ոլորըտ է ու ինչ որ ոլորտի լավ գիտակ լինել դեռ չի նշանակում ,որ նա կարող է կառավարել»:
Շուշան Պետրոսյանն ընդծեց, որ առաջադրված 9–ը թեկնածուներից միայն մեկ թեկնածուն է ռազմավարական հայեցակարգ ներկայացրեց,նախարարն էլ հորդորեց ապատեղակտվություն չտարածել, քանի որ 9 –ը թեկնածուներն էլ ներկայացրել են հայեցակարգ:
«Խնդրում եմ այդպիսի հայտարարություններ չանեք, որովհետեւ ապակողմնորոշում եք ամբողջ հասարակությանը, այն էլ՝ Օպերայի մրցույթի շուրջ: Մրցույթի պահանջը նա է,որ դրանք փակ պահվեն : Եվ այստեղ խնդիրը նա է,թե թեկնածուներից ով է ցանակացել օր առաջ հանրայնացնել իր հայեցակարգը: Եվ առաջին անգամ ընտրվում է Օպերային թատրոնի տնօրեն,ուստի խնդրում եմ մի քիչ զգույշ ու հնագիստ լինենք:Ընտրվում ա բոլոր կանոնները պահպանելով: Բաց և թափանցիկ մրցույթ ա», - նշեց նա: