Կտրուկ ցրտերը խնդիրներ են առաջացրել Վրաստանի ավտոճանապարհներին եւ Թբիլիսիի օդանավակայանում:

 

Ինչպես «Գրուզիա Online»-ին հաղորդել են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտում, անբարենպաստ եղանակի պատճառով դադարեցվել Է ավտոտրանսպորտի երթեւեկությունը դեպի Ռուսաստանի սահման տանող Կոբի-Գուդաուրի ճանապարհինը:

 

Ուժեղ քամու եւ ձյան տեղումների պատճառով երթեւեկությունը դադարեցվել Է նաեւ Կախեթի շրջանի Գոմբորի լեռնանցքում:

 

Մյուս լեռանցքներում սահմանափակումներ են գործում բեռնատարների եւ 30-ից ավելի տեղով ավտոբուսների համար:

 

Ուժեղ քամու պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չի կարողացել վայրԷջք կատարել Ստամբուլից մեկնած ինքնաթիռը: Հետաձգվել են "Pegasus" եւ "Turkish Airlines" ավիաընկերությունների չվերթները:

 

Իսկ Աջարիայում սողանքը ոչնչացրել Է մի քանի տուն, բարեբախտաբար, բնակիչներին հաջողվել Է ժամանակին դուրս գալ դրանցից:

 

Օդերեւութաբանները հայտնել են, որ մարտի 31-ի գիշերը Վրաստանում սպասվում Է մինչեւ 6 աստիճան ցուրտ: Կանխատեսումների համաձայն՝ եղանակային պայմանները կկայունանան ապրիլի 2-ից: