ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարականով ուսումնասիրվել է մարտի 24-ին Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսանաքարի» գործով դատական նիստի արձանագրությունը: Նյութեր են նախատապրաստվում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու փաստով: Նույն աղբյուրի փոխանցմամբ, բավարար հիմքերի առկայության դեպքում որոշում կկայացվի քրեական գործ հարուցելու մասին:

 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ընթացքում ամբաստանյալների հարազատներն անեծքներ են ուղղել դատավորին: Խժդժություն էր առաջացել նաև ամբաստանյալների շարքերում, փորձ էր արվել, ոստիկանների շարքը ճեղքելով, դուրս գալ դահլիճ: Դատավճռով Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման, 100 հազարական դրամ տուգանքի: