Զարգացած երկրների տնտեսական իրադրությունը բարելավվում է, իսկ աճի ամենաբարձր տեմպերը դրսեւորում է ԱՄՆ-ը: Այս հայտարարությունը Վաշինգտոնում արել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը:
«Զարգացած երկրներում տնտեսական ակտիվության ուժեղացում է դիտվում: Դա լավ նորություն է, քանի որ վերջին հինգ տարում վերականգնման գործընթացն ընթանում էր նախ եւ առաջ զարգացող երկրների շնորհիվ»,- ասել է Լագարդը: Նրա խոսքով՝ «զարգացած երկրների շարքում առավել լուրջ աճ է ցուցաբերում ԱՄՆ-ը»: ԱՄՀ-ի ղեկավարն այն կարծիքին է, որ դա հնարավոր է դարձել «կայուն սպառողական պահանջարկի եւ բյուջետային քաղաքականության մեղմացման» շնորհիվ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: