Ղրիմի Պետխորհրդի նստաշրջանում թաթարների երկու ներկայացուցիչներ՝ Զաուր Սմիռնովը եւ Լենուր Իսլյամովը, հաստատվել են հանրապատության կառավարության կազմում:
Սմիռնովը հաստատվել Է Ղրիմի Հանրապետության ազգամիջյան հարաբերությունների եւ արտաքսված քաղաքացիների գործերի հանրապետական կոմիտեի նախագահի պաշտոնում, իսկ Իսլյամովը դարձել Է Ղրիմի Հանրապետության Նախարարների խորհրդի փոխնախագահի պաշտոնակատար:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս որոշման օգտին քվեարկել են ներկա գտնվող պատգամավորներից 74-ը: «Մարդիկ կնշանակվեն ըստ պրոֆեսիոնալ հատկանիշի, մենք հետեւողական քաղաքականություն ենք վարում այդ հարցում»,- ասել Է Ղրիմի Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը: