ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակությունը նշել է, որ արևմտյան տերությունները ձախողել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Քեսաբ գյուղաքաղաքի վրա զինված խմբավորումների հարձակման դատապարտմանը հասնելու Ռուսաստանի ջանքերը: Ինչպես հաղորդում է ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գորածակալությունը, ՄԱԿ-ու մ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ապրիլի 3-ին ՄԱԿ-ի նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ Ռուսաստանը փորձել է հասնել Քեսաբի վրա հարձակման քննադատությանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, սակայն Արևմուտքի պետությունները դեմ են եղել նախագծին:

 

«Նրանք հստակ դիրքորոշում ունեն մարդասիրիական, քաղաքական հարցերի և քիմիական զենքերի վերաբերյալ' այն է բոլոր հնարավոր ձևերով ճնշում գործադրել կառավարության վրա»,- նշել է Չուրկինը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը ՄԱԿ-ին կրկին առաջարկել է դատապարտել կատարվածը, և սպասում է, թե ինչպես կարձագանքեն դրան:

 

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: