Մոսկվայի սակարանում դոլարը եւ եվրոն ուժեղացրել են աճը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն ստեղծելու վերաբերյալ Դոնեցկից ստացված հաղորդումներից հետո: Ռուբլին արագացրել Է նվազումը երկարժութային զամբյուղի նկատմամբ:

 

Մոսկվայի ժամանակով ժամը 14:48-ին ամերիկյան դոլարն արժեր 35,63 ռուբլի մեկ դոլարի դիմաց, դա 32 կոպեկով բարձր Է նախորդ փակման մակարդակից: Եվրոն ըստ որում արժեր 48,9 ռուբլի մեկ եվրոյի դիմաց՝ ավելացնելով 53 կոպեկ: Երկարժութային զամբյուղի արժեքը (0,55 դոլար եւ 0,45 եվրո) աճել Է 42 կոպեկով՝ մինչեւ 41,6 ռուբլի:

 

Փորձագետներն ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ Դոնեցկից ստացված հաղորդումներից հետո ռուբլու նվազումն արագացել Է, զամբյուղը մի քանի րոպեում ավալացրել Է շուրջ 15 կոպեկով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: